hero

Join the Flashpoint family!

AI աուդիո մոդելի գնահատող

Podcastle

Podcastle

Software Engineering, Data Science
Armenia
Posted on Dec 13, 2025

Կազմակերպության մասին:

Podcastle-ը արհեստական ​​բանականության վրա հիմնված հարթակ է աուդիո և վիդեո ստեղծելու համար: Անհատներն ու թիմերը օգտագործում են մեր հարթակը պրոֆեսիոնալ բովանդակություն արագ ձայնագրելու, նկարահանելու, խմբագրելու, տարբեր հարթակներում այն հրապարակելու և իրենց թիմի անդամների հետ համագործակցելու համար:

Մենք տեխնոլոգիապես աճող ընկերություն ենք. տեքստը-ձայնի վերածող մեր սեփական մոդելը Hugging Face հարթակի վարկանիշային աղյուսակում առաջատարների շարքում է, իսկ մեր հետազոտելու ու զարգացնելու թիրախներից են ձայնի կլոնավորումը, աուդիո մշակումը և տեսանյութերի ճշտգրիտ ընկալումը։

Մեր առաքելությունն է պրոֆեսիոնալ որակի բովանդակություն ստեղծելը հասանելի և հաճելի դարձնել բոլորի համար։

Պաշտոնի մասին:

Դուք պատասխանատու կլինեք մեր AI մոդելների որակի գնահատման համար՝ կատարելով քվեարկություն (vote)։

Հիմնական պարտականությունները ներառում են։

  • AI աուդիո մոդելի պատասխանների քննություն և համեմատություն։
  • Պատասխանների ճշգրտության, տրամաբանության և համապատասխանության գնահատում։
  • Աշխատանքի կատարում սահմանված չափանիշներին համապատասխան։

Պահանջներ։

  • Անգլերեն լեզվի լավ իմացություն (պարտադիր է՝ գնահատման նյութերը հասկանալու համար)։
  • Բարձր պատասխանատվության զգացում և աշխատանքային էթիկա։
  • Անձնական համակարգչի կամ նոութբուքի և կայուն ինտերնետ կապի առկայություն։

Ինչու՞ միանալ մեզ։

  • Ազատ գրաֆիկ. Դուք ինքներդ եք որոշում Ձեր աշխատանքային ժամերը։
  • Հեռակա աշխատանք. Աշխատեք ցանկացած վայրից։
  • Հստակ և պարզ վճարման համակարգ. Վճարում յուրաքանչյուր կատարված գնահատման/քվեարկության համար։